Մատչելիության հղումներ

Մոսկվան անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ


Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի վարչությունը երեկ մեկնաբանությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ:

«Մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ: Սահմանին և շփման գծում վերջին օրերին հաճախակի դարձած հրադադարի խախտման դեպքերի արդյունքում կան զոհեր զինծառայողների շրջանում: Հաղորդվում է նաև խաղաղ բնակչության շրջանում վիրավորների մասին», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

«Կարծում ենք, որ լարվածության հետագա աճի դեպքում անխուսափելի են բացասական հետևանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի համար: Կարող է լրջորեն բարդանալ 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում ադրբեջանա-հայկական գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը», - հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

«Հակամարտության կողմերին կոչ ենք անում ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ ուղղված իրավիճակի կայունացմանը, ներառյալ՝ 1995 թվականի փետրվարի 4-ի Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնությամբ նախատեսված մեխանիզմների գործադրումը», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG