Մատչելիության հղումներ

Չեխիայի հայերը բողոքի ակցիա են անցկացրել Սերժ Սարգսյանի այցի առնչությամբ


«Դեմ ենք Մաքսային միությանը», «Վերջ տվեք օլիգարխիային» վերտառությամբ պաստառներով պրահայաբնակ մի խումբ հայեր այսօր բողոքի ակցիա անցկացրին Չեխիայի նախագահական պալատի դիմաց:

Նրանք ասում էին, որ հավաքվել են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Հայաստանի առջև ծառացած խնդիրների՝ արտագաղթի, գործազրկության, սահմանային կրակոցների վերաբերյալ:

Չեխիայում բնակվող հայերին մտահոգում է նաև Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանը անդամ դառնալու որոշումը: Նրանք կարծում են, որ առանց հայաստանցիներին հարցնելու չէր կարելի նման որոշում կայացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG