Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելում է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատ` Պատգամավորների ժողով։ Ապա նախագահը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և Չեխիայում ու Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանի ուղեկցությամբ կմեկնի Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարարություն, որտեղ կհանդիպի Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ։
Չեխական կողմից հանդիպմանը ներկա կլինեն առևտրի և արդյունաբերության նախարարության աշխատակազմի ղեկավար, գործարար Վրատիսլավ Մինարժը, գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ և դիվանագետներ։
Տեղական ժամանակով ժամը 10:30 (Երևանի ժամանակով` 13:30) պետք է մեկնարկի հայ - չեխական գործարար համաժողովը, որի ընթացքում ելույթ կունենան նախագահներ Սարգսյանը և Զեմանը, ինչպես նաև երկու պետությունների էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության գերատեսչությունների ղեկավարները։
Ապա նախագահ Սարգսյանը կայցելի Վիտկովի ազգային հուշահամալիր։ Այստեղ են Չեխոսլովակիայի և Չեխիայի պատմության ընթացքում մեծ դերակատարություն ունեցած քաղաքական գործիչների շիրիմները և Անհայտ զինվորի հուշարձանը։ Նախագահը ծաղկեպսակ կտեղադրի, կհնչեն երկու պետությունների օրհներգերը։
Հայաստանի նախագահը կայցելի հոյակերտ քաղաքի անհաշիվ գեղեցիկ համալիրներից ևս մեկը` Ստրահովի վանք, որը 1149 թվականին հիմնադրել են Պրահայի եպիսկոպոս Յինդրիխ Զդիկը և դուքս Վլադիսլավ երկրորդը։
Ապա երեկոյան տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդպիսով Հայաստանի նախագահի առաջին պետական այցը Չեխիա կավարտվի։
Նախօրեին Սերժ Սարգսյանին պետական պատիվներով ընդունել են Չեխիայի նախագահի նստավայրում, որտեղ ստորագրվել է հայ - չեխական համագործակցության վեց համաձայնագիր։
Երեկ նաև Չեխիայի նախագահի նստավայրից ոչ հեռու` Չեխոսլովակիայի հիմնադիր նախագահ Տոմաշ Մասարիկի արձանի մոտ մի խումբ հայեր կազմակերպել էին բողոքի ցույց՝ դատապարտելով Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը սառեցնելու և Ռուսաստանի ղեկավարած Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու երկրի իշխանությունների որոշումը։