Մատչելիության հղումներ

Շարմազանովը պատասխանում է Գյուլին


Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ
Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ
«Անցյալի կնճռոտ խնդիրները ոչ թե մոռացության է պետք մատնել, այլ լուծել», - շեշտել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի արած հայտարարությանը:

«Մեկևկես միլիոն հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում ոչ այլ ինչ է, քան մարդկության հանդեպ հանցագործության վառ դրսևորում: Մարդկային հասարակության դեմ երբևէ իրագործած հանցագործությունների մոռացությունը ծնում է նոր հանցագործություններ, զորօրինակ՝ հրեաների Հոլոքոսթը Երկրորդ աշխարհամարտի տարիներին», - լրատվամիջոցներին ասել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը՝ կարծիք հայտնելով, որ «թուրքական իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ հաշտվելու սեփական պատմության հետ, և ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»:

«Հակառակ դեպքում, իրականացնելով ժխտողական քաղաքականություն՝ նրանք կգործեն ոչ պակաս հանցագործություն, քան երիտթուրքական կառավարությունը», - հայտարարել է Շարմազանովը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը Հայաստանին և հայկական սփյուռքին կոչ էր արել «անցյալի ցավերը հետևում թողնել և չփոխանցել սերնդեսերունդ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG