Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը


Լեռնային Ղարաբաղի զինանշանը և դրոշը Ստեփանակերտում կառավարական գլխավոր շենքի վրա
Լեռնային Ղարաբաղի զինանշանը և դրոշը Ստեփանակերտում կառավարական գլխավոր շենքի վրա
Միացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքներից մեկի՝ հայաշատ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն։

Բանաձևում, որի տեքստը տեղադրված է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կայքէջում, նաև կոչ է արվում միջազգային հանրությանը ըստ արժանավույն ճանաչել «Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն»:

Քաղաքային խորհուրդը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը անկախության ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ձգտել է փոփոխություն և կայունություն բերել Կովկասի տարածաշրջանին, անցկացրել ազատ և արդար ընտրություններ ու հանրաքվեներ, որոնք «լայնորեն հռչակվել են մոդել տարածաշրջանի համար»։

Բանաձևում անդրադարձ է կատարված Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար մղված պայքարին, որը «ոգեշնչել է տարածաշրջանի շատ ժողովուրդների և նախկին Խորհրդային Միության փլուզման կատալիզատորներից էր»։

Բանաձևը ներկայացրել է Լոս Անջելեսի խորհրդի հայազգի անդամ Փոլ Գրեգորյանը:

Այս փաստաթուղթը, որ ընդունվել է դեռ 2013 թվականի սեպտեմբերին, սակայն միայն անցած շաբաթ է պաշտոնապես փոխանցվել Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին, գալիս է լրացնելու ամերիկյան Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեյն, Լուիզիանա, Մերիլենդ նահանգներում, Ֆրեզնո քաղաքում և այլուր ընդունված նմանօրինակ բանաձևերի և հռչակագրերի շարքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG