Բրյուսելում անցնում են Ռուսաստան - Եվրամիության գագաթաժողովի հանդիպումները, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ուկրաինական ճգնաժամն է:
Եվրոպական կողմի խնդրանքով մինչև բանակցությունների սկիզբը դեմ առ դեմ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Ռոմպոյի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի միջև:
Այս գագաթաժողովը անցկացվում է բավական կրճատված ձևաչափով, երկօրյա հավաքի փոխարեն այն կտևի միայն մի քանի ժամ` առանց եզրափակիչ փաստաթղթերի ստորագրման, չի կայանա նաև Ռուսաստանի և Եվրոպայի ղեկավարների մասնակցությամբ ավանդական ընթրիքը:
Բանակցությունների օրակարգը ֆիքսված չէ. կողմերը, սակայն, բազմաթիվ հարցեր ունեն քննարկելու՝ սկսած Ուկրաինայի վերջին իրադարձություններից, մինչև իրավիճակը Սիրիայում: