Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այսօր՝ իր ձմեռային նստաշրջանի բացման օրը, լյուքսեմբուրգցի պատգամավոր Անն Բրասյորին ընտրել է նոր նախագահ:
Վեհաժողովի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Բրասյորը հաղթել է ընտրությունների առաջին իսկ փուլում՝ ստանալով 165 ձայն․ ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել Վեհաժողովի 317 պատգամավորների բացարձակ մեծամասնության՝ առնվազն 159-ի ձայները: Առաջադրված մյուս թեկնածուն՝ Ռոբերտ Ուոլքերը Միացյալ Թագավորությունից, ստացել է 125 քվե:
ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնավարման ժամկետը մեկ տարի է՝ մեկ անգամ վերընտրվելու իրավունքով:
Վերջին երկու տարիներին Վեհաժողովը նախագահած Ժան-Կլոդ Մինյոնը այժմ հավակնում է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնին: