Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը ֆինանսավորում կստանա Վրաստանի պետական բյուջեից: IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով` հայերից բացի պետական ֆինանսավորում կստանան նաև կաթոլիկները, մահմեդականներն ու հուդայականության հետևորդները:
Ղարիբաշվիլու այս առաջարկն ընդգրկվել է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Նշենք, որ Վրաստանի անկախացումից ի վեր երկրի պետական բյուջեից ֆինանսավորում ստանում էր բացառապես մեկ կրոնական կազմակերպություն` Վրաց ուղղափառ եկեղեցին: