Եգիպտոսում շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 49 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ վնասվածքներ է ստացել:
Եգիպտոսի ներքին գործերի նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն, 1079 մարդ բերման է ենթարկվել:
Նախօրեին Եգիպտոսի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել՝ նշելով երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի 3-րդ տարելիցը: Նրանց մի մասը բողոքի ակցիաներով աջակցություն է հայտնել Եգիպտոսի ներկայիս իշխանություններին, մյուսները՝ ցույցի են ելել հօգուտ հուլիսին գահընկեց արված իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի: