Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շաբաթ օրը կրկին հանդիպել է ընդդիմության առաջնորդների հետ։
Սա Յանուկովիչի և ընդդիմադիր առաջնորդներ Վիտալի Կլիչկոյի, Օլեհ Տյահնիբոկի և Արսենի Յացենյուկի երրորդ հանդիպումն է։
Այսօր ավելի վաղ ուկրաինական իշխանությունները հաստատել են, որ ևս մեկ ցուցարար է մահացել ընդդիմության և ոստիկանների բախման հետևանքով։ Կիևի քաղաքապետարանի առողջապահության վարչության փոխանցմամբ՝ տղամարդը ավելի վաղ տեղի ունեցած բախման ժամանակ ստացած վիրավորումներից է մահացել։
Կիևում վեց օր առաջ սկսված թեժ բախումների հետևանքով փաստորեն արդեն չորս մարդ է մահացել։ Իրադրությունը Ուկրաինայի մայրաքաղաքում այսօր համեմատաբար խաղաղ է եղել։
Նախագահ Յանուկովիչը ուրբաթ օրը Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ժամանակ խոստացել է փոփոխություններ կատարել իր կառավարությունում, ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին, ինչպես նաև լրամշակել ցույցերն ուժով ցրելու, ցուցարարներին տուգանելու, կալանավորելու, ինչպես նաև պատգամավորներին մանդատից արագ կարգով զրկելու հնարավորություն ընձեռող օրենքները, որոնք էլ հենց այս արյունալի բախումների պատճառը դարձան։