Սիրիայում հերթական ադրբեջանցի զինյալն է սպանվել, այսօր հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «մոջահեդների կայքերը»:
Ըստ նույն աղբյուրի՝ մի քանի օր առաջ Սիրիայի կառավարական զորքերի կողմից սպանված ադրբեջանցու մականունն է «Աբու Սանան», ազգանունը չի նշվում, բայց հաղորդվում է, որ անունը Վյուսալ է, կռվել է սիրիացի ապստամբների «Ֆրոնտ ալ-Նուսրա» խմբավորման կազմում:
APA-ն նշում է, որ Սիրիայում հակամարտության բռնկումից ի վեր կամավոր այնտեղ են մեկնել «մի խումբ» Ադրբեջանի քաղաքացիներ և տարբեր արմատական խմբավորումների կազմում մասնակցում են մարտերին, նրանցից շուրջ 100-ը զոհվել են: