Բիշքեկից ստացված հաղորդագրության համաձայն, մի անձնավորություն մտել է «Դելո Նոմեր» անվամբ թերթի խմբագրատան ընդունարան և հանձնել է փաթեթ, որում հայտնաբերել են ծագումով հայ ռուսաստանցի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու` անցյալ տարվա դեկտեմբերին Ղրղըզստանի արվեստի թանգարանից անհետացած «Ղրիմի ծովափնյա բնապատկեր» կտավը։ Այդ ստեղծագործության անհետացումը մեծ սկանդալ էր առաջացրել Ղրղըզստանում։
Լրատվական գործակալությունները նշում են, որ Այվազովսկու «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը» կտավը 2012 թվականին Սոթսբիի աճուրդում վաճառվել է 5 միլիոն 200 հազար դոլարով։
Լրատվական գործակալությունները նշում են, որ Այվազովսկու «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը» կտավը 2012 թվականին Սոթսբիի աճուրդում վաճառվել է 5 միլիոն 200 հազար դոլարով։