Կիևի կենտրոնում շարունակվում են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև։ BBC-ի ուկրաինական ծառայության փոխանցմամբ՝ բախումների ընթացքում սպանվել է ցուցարարներից մեկը:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, երկրի ներքին գործերի նախարարությունում հաստատել են Գրուշևսկու փողոցում մարմնական վնասվածքներով դիակի առկայությունը, իրավապահները պարզում են այդ անձի մահվան հանգամանքները:
Ընդդիմադիրների գործողությունների մասին Twitter-ում տեղեկացնող ЄВРОМАЙДАН միկրոբլոգը շուրջ մեկևկես ժամ առաջ տեղեկություն է տարածել նաև երկրորդ զոհի մասին, որը պաշտոնական աղբյուրները առայժմ չեն հաստատում:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ եթե «սադրիչները» չդադարեցնեն իրենց գործունեությունը, ապա իշխանությունը ստիպված կլինի ուժ գործադրել հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ։ Ռուսական «Վեստի 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, թե Կիևի կենտրոնում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցող բախումների համար պատասխանատու են ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները։ Ազարովը հերքել է, թե իշխանությունները պատրաստվում են երկրում արտակարգ դրություն մտցնել։
Կիևում այս պահին էլ իրավիճակը լարված է, ոստիկանությունը շրջափակել է ցուցարարներին։