Հիշեցնենք, նման առաջարկով օրերս հանդես եկավ Եվրախորհուրդը՝ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին և Ալբանիային կոչ անելով քրեականացնել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, քանի որ այս երկրներում տղաների եւ աղջիկների հարաբերակցությունն արդեն բավական մտահոգիչ է դարձել․ 100 աղջկան բաժին է ընկնում 114 տղա, մինչդեռ նորմալ է համարվում՝ 100 աղջիկ 104 տղա հարաբերակցությունը:
Այսօրվա դրությամբ Հայաստանում մինչև 20 տարեկան տղաները աղջիկներին գերազանցում են 40 հազարով:
«Հայաստանում այս խնդիրը ավելի շատ նման է կապրիզի, որ տղայից տղա պետք է ծնվի: Տղա երեխա ունենալու ցանկությունը 4 անգամ ավելի մեծ է քաղաքներում և10 անգամ՝ գյուղական բնակավայրերում», - ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Հայրապետյանը նշեց, որ առայժմ աշխարհում միայն մեկ հաջողված օրինակ կա, երբ հղիության սեռով պայմանավորված ընդհատումները կրճատվել են` Հարավային Կորեան: Պատճառները, Հայրապետյանի խոսքով, մի քանիսն են․ - «Տնտեսական զարգացումը, կանանց կրթության մակարդակի բարձրացումը և կանանց դերի հավասարեցումը աշխատանքային շուկայում: Եվ իհարկե կա նաև քրեականացման կետ՝ 6 տարի ազատազրկում կամ 13 հազար ԱՄՆ դոլար տուգանք` եթե բժիշկները կատարեն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում», - նշեց Հայրապետյանը:
«Իմ խորին համոզմամբ՝ դա արդյունավետ չի լինի, պարզապես էխոյի գինը կավելանա, կոռուպցիան կշատանա և կավելանան անօրինական աբորտները: Օրինակ՝ 50-ականներին Սովետական Միությունում մի շրջան կար, որ աբորտները արգելել էին, դա բերեց կրիմինալ աբորտների թվաքանակի շատացմանը, որի արդյունքում շատ կանայք մահացան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձական բաժնի վարիչ Արմեն Խաչատրյանը:
Խնդիրը լուծելու համար Առողջապահության նախարարությունը մշակում էր մի օրինագիծ, ըստ որի ծնողներին երեխայի սեռը կհայտնեին, երբ կինը լիներ հղիության 5-6-րդ ամսում, երբ հղիության արհեստական ընդհատումը օրենքով արգելվում է: Առողջապահության նախարարության Մայրական վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հասարակական կազմակերպությունները «բացասական վերաբերմունք ցուցաբերեցին նախագծին՝ նշելով, որ դա հակասում է մարդու իրավունքներին՝ տեղեկատվություն ստանալու առումով»: Ավագյանը փոխանցեց, որ աշխատանքները օրինագծի վրա շարունակվում են:
2010 թվականի տվյալներով Հայաստանում տարեկան 29 հազար հղիության ընդհատում է կատարվում: Այն, որ տվյալ ընդհատումները սեռով են պայմանավորված, ապացուցվում է նրանով, որ ընդհատումը մեծ մասամբ տեղի է ունենում երրորդ կամ չորրորդ հղիության դեպքում, երբ զույգը արդեն մի քանի աղջիկ երեխա ունի: Ըստ մասնագետների, եթե սեռով պայմանավորված հղիության արհեսատկան ընդհատումները այս տեմպերով շարունակվեն, մինչեւ 2060 թվականը Հայաստանում 93 հազար պոտենցիալ մայր չի ծնվի: