Վճռաբեկ դատարանում կայացել է ՀՀ վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի կողմից համատեղ ձևավորած աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
ՀՀ դատական դեպարտամենտի և միջազգային համագործակցության և
հասարակայնության հետ կապերի ծառայություն փոխանցմամբ՝ Վճռաբեկ դատարանի նախագահը ընդգծել է, որ աշխատանքային խմբի համար առաջնային պետք է լինի Վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունելու օրենքով սահմանված հայեցողական լիազորությունը օրենսդրական փոփոխությունների առաջարկը:
Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանում տարեկան քննվում է 90 հազար գործ` 230 դատավորի մասնակցությամբ: Քաղաքացիական գործեր քննող յուրաքանչյուր դատավոր տարեկան քննում է շուրջ 500 գործ, իսկ քրեական գործեր քննողների մոտ` շուրջ 100, մինչդեռ գոյություն ունի դատավորների ծանրաբեռնվածության գիտական հիմնավորում` ինչի համաձայն յուրաքանչյուր դատավոր կարող է քննել ամսական 15 գործ:
Մկրտումյանը աշխատանքային խմբին հորդորել է օրենսդրական բարեփոխումների փաթեթը կազմելիս առավել ուշադրության արժանացնել դատավորների ծանրաբեռնվածության ներկայիս վիճակը և գտնել այնպիսի միջոցներ, որոնք կնպաստեն թեթևացնելու այդ ծանրաբեռնվածությունը:
Հիշեցնենք, վերջին տարիներին փաստաբանները երկու անգամ գործադուլ են անցկացրել՝ բողոքելով Վճռաբեկ դատարանի գործունեության դեմ, մասնավորապես, հայտարարելով, որ դատարանը վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու կամայական չափանիշներ է կիրառում։