Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի օրակարգում որևէ փոփոխություն լինելու դեպքում լրացուցիչ կտեղեկացվի, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական կողմի դիվերսիան չի ազդել Նալբանդյան - Մամեդյարով հանդիպման ծրագրերի վրա:
Հիշեցնենք, ղարաբաղյան բանակցային գործընթացի շրջանակներում հունվարի վերջին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Մինչդեռ, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր, հայկական կողմը մեկ զոհ ունի։