Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կիրակի օրը Կիևում ընդդիմադիր ցուցարարների և ոստիկանության միջև ուժգին բախումներից հետո համաձայնել է ընդդիմության հետ երկխոսություն սկսել։
Յանուկովիչը ասել է, որ հատուկ հանձնաժողով է ստեղծել, որպեսզի դրա անդամները այսօր հանդիպեն ընդդիմության ներկայացուցիչներին՝ ստեղծված ճգնաժամից ելքեր փնտրելու համար։
Կիրակի օրը ընդդիմադիր ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումը ամենաուժգինն էր ավելի քանի երկու ամիս առաջ Յանուկովիչի կառավարության դեմ սկսված ցույցերից ի վեր։ Անկանոն բախումները շարունակվել էին նաև գիշերվա ընթացքում։ Փորձագետները խոսում են քաղաքացիական պատերազմի հնարավորության մասին։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վիրավորվել է անվտանգության ավելի քան 70 աշխատակից, իսկ 10 ցուցարարներ ձերբակալվել են։
Կիրակի օրը սկսված հուժկու ցույցի պատճառը ոստիկաններին ցույցերը ցրելու լայն հնարավորություններ ընձեռող նոր օրենքներն էին։ Ընդդիմադիրները, անտեսելով այդ օրենքները, հավաքվել էին Անկախության հրապարակում՝ փորձելով ճեղքել ոստիկանական շարքը և հասնել խորհրդարանի շենքի մոտ։