Մատչելիության հղումներ

Արոնյանը երրորդ հաղթանակը տարավ Վեյկ ան Զեեում


Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ
Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ
Լևոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարի հինգերորդ տուրում երեկ առավելության հասավ գերմանացի Արկադի Նայդիչի նկատմամբ և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այժմ հայաստանցի գրոսմայստերն ունի 4 միավոր և կես միավորով գերազանցում է 2-3-րդ տեղերը զբաղեցնող երկու գրոսմայստերների ցուցանիշը:

Սա Արոնյանի երրորդ հաղթանակն է այս հեղինակավոր մրցաշարում՝ ավելի վաղ նա առավելության է հասել իտալացի Ֆաբիանո Կարուանայի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ:

Հունվարի 10-ին մեկնարկած և մինչև հունվարի 26-ը շարունակվելիք մրցաշարին մասնակցում են 12 գրոսմայստերներ աշխարհի 11 երկրներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG