«Ազատության» հետ զրույցում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը ներկայացնում է առաջիկա երկու տարիների իրենց աշխատանքի հիմնական ուղղությունները:
«Ոսկե Ծիրան – 2014»-ը, ինչպես արդեն հաղորդվել է, նվիրվում է մեր աշխարհահռչակ հայրենակից, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին:
Ներկայացնելով ամռանը կայանալիք կինոփառատոնի ծրագրերը` Հարություն Խաչատրյանն ասաց. - «Հրավիրվում են շատ հյուրեր, որոնք սիրում են հեղինակային կինոն, որոնք հեղինակային կինոյի մասնագետներ են, մեծանուն ռեժիսորներ, որոնք հեղինակային կինոյի շարունակողներն են: Բերում ենք մարդիկ, որոնք երազում են գալ Հայաստան, ինչպես, ասենք, Իոսելիանին, Խուցիևը, Նաումովը, որոնք Փարաջանովի հետ մտերիմ են եղել», - Հարություն Խաչատրյանը:
Խոսելով փառատոնի հիմնախնդիրներից` նա ասաց. - «Դրանք միշտ նույնն են. լավագույն ֆիլմերի կարիք ունի, ֆինանսական խնդիրների կարիք ունի... Հատկապես հիմա կրկնակի ծախսեր են, որովհետև կա փառատոնն` իր ամենամյա ծրագրերով, և չորս ծրագիր ավելացել է` փարաջանովյան ծրագրերը: Մենք ուզում ենք մեկ անգամ ևս վերահաստատել Փարաջանովի ազգային պատկանելությունը, որովհետև Փարաջանովին սկսել են արդեն գողանալ հայերից: Օրինակ, Փարաջանովյան երեկոն, 90-ամյակը Մոսկվայում արել են վրացիները: Կիևում արել են ուրիշները: Հայերը, դժբախտաբար, միշտ հետ են ընկնում: Բայց մենք արդեն 90-ամյակի համար հայտարարել ենք, որ Հայաստանում է լինելու հիմնական արարողությունը»:
Ի պատասխան հարցին, թե 2015-ին փառատոնի շրջանակներում ներկայացվելու են արդյոք Հայոց ցեղասպանությանն անդրադարձող ֆիլմեր, Հարություն Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ այդ տարի Հայաստանի մշակութային բոլոր ծրագրերը կուղղորդվեն հենց այդ ուղղությամբ. - «Դա մեկ անգամ ևս առիթ է, որպեսզի ցույց տանք մեր պատմությունը, մեր պահանջատիրությունը և մեր դարդը, ցավը: Որովհետև մենք տառապում ենք, բայց շատ քիչ բաներ ենք պատմում աշխարհին: Իսկ կինոն ամենալավ առիթներից մեկն է պատմելու համար, և մենք դրա համար արդեն երեք-չորս տարի է ծրագիր ենք անում թուրքերի հետ միասին. նկարում ենք Ցեղասպանության մասին, կամ հայկական ինքնության մասին, կամ թուրքերի` իրենց ինքնության որոնումների մասին ֆիլմեր, որոնք նկարում են հայերը և թուրքերը, և որոնք կցուցադրվեն 15 թվականին... Դրանք մեծ, լիամերտաժ ֆիլմեր չեն, ծախսատար ֆիլմեր չեն, բայց փոքրիկ ֆիլմեր են, որոնք նաև մենք ենք ֆինանսավորում: Գտնում ենք ֆինանսներ, որպեսզի հատկապես թուրքերն անեն այդպիսի ֆիլմեր, որովհետև թուրքերի արածը մի քանի անգամ ավելի կարևոր կլինի, քան թե հայերի բողոքը կամ լացախառը պատմությունները»: