Մատչելիության հղումներ

Ժվանիայի դին կարտաշիրիմվի


Զուրաբ Ժվանիա, դեկտեմբեր, 2004թ․
Զուրաբ Ժվանիա, դեկտեմբեր, 2004թ․
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ հանգուցյալ վարչապետ Զուրաբ Ժվանիայի դին կարտաշիրիմվի և նրա մահվան գործով նոր հետաքննության շրջանակներում իսրայելցի կամ շվեյցարացի մասնագետների կողմից կենթարկվի դատաբժշկական ստուգման։

Ժվանիան և Քվեմո-Քարթլիի փոխնահանգապետ Ռաուլ Յուսոպովը մահացել են 2005 թվականին, ըստ այն ժամանակ հրապարակված պաշտոնական հաղորդագրության` շմոլ գազից թունավորվելու հետևանքով։

Այնուամենայնիվ, հանգուցյալ վարչապետի եղբայրը` Գիորգի Ժվանիան անցյալ տարվա հոկտեմբերին ասել է, որ նախկին իշխանությունները կարող են առնչություն ունենալ Զուրաբ Ժվանիայի մահվանը։

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որի առաջնորդած «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայումս ղեկավարում է երկիրը, ժամանակին հրապարակավ ասել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է պատասխանատվության կանչվել մի շարք գործերով, ներառյալ՝ Զուրաբ Ժվանիայի մահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG