Մատչելիության հղումներ

Կոլերով․ «Քոչարյանի հարցազրույցները համաձայնեցված չեն Կրեմլի հետ»


Մոդեստ Կոլերով, արխիվ
Մոդեստ Կոլերով, արխիվ

Ճնշում այս հարցում Կրեմլի կողմից չկա, թեև Մոսկվան դեմ չի լինի, եթե Սերժ Սարգսյանը որոշի փոխել վարչապետին, կարծում է ռուսաստանցի փորձագետը:

Հայաստանի ներկայիս ներքաղաքական զարգացումները թելադրված չեն Մոսկվայից, և ընդհանրապես՝ Մոսկվան ուշադրությամբ չի հետևում հայաստանյան ներքաղաքական անցուդարձին, համոզված է ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը:

Ռուսաստանցի փորձագետը համոզված է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներըն համաձայնեցված չեն Կրեմլի հետ, և ընդհանրապես՝ Քոչարյանը միշտ կամ գրեթե միշտ գործել է ինքնուրույն:

Կոլերովը վստահություն է հայտնում, որ Մոսկվայի համար մեծամասամբ միևնույն է, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը, նույնիսկ այն դեպքում, երբ այսօր Տիգրան Սարգսյանի նկատմամբ Մոսկվայում, մեղմ ասած, բացասական վերաբերմունք է:

«Մոսկվայի համար կարևոր է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն ակտիվորեն իրականացվի, վարչապետի անձը երկրորդական, երրորդական հարց է», - ասում է քաղաքագետը:

Ճնշում այս հարցում Կրեմլի կողմից չկա, թեև Մոսկվան դեմ չի լինի, եթե Սերժ Սարգսյանը որոշի փոխել վարչապետին, կարծում է Կոլերովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG