Եգիպտացիները ձայների ճնշող մեծամասնությամբ հավանության են արժանացրել երկրի նոր Սահմանադրության նախագիծը։
Երկօրյա հանրաքվեի արդյունքում, պաշտոնական աղբյուրների հրապարակած նախնական տվյալներով, նոր հիմնական օրենքին կողմ է արտահայտվել Եգիպտոսի քաղաքացիների մոտ 95 տոկոսը։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, նոր Սահմանադրությունում բացակայում են իսլամիստական դրույթները, որոնք տեղ էին գտել անցյալ տարի՝ Մուհամեդ Մուրսիի նախագահության օրոք հաստատված հիմնական օրենքում: Նոր հիմնական օրենքով նաև ուժեղացվում են Մուրսիին պաշտոնանկ արած պետական մարմինների՝ բանակի, ոստիկանության և դատական համակարգի դիրքերը: