Մատչելիության հղումներ

Ղարաբաղի բանակում հիվանդության պատճառով զինծառայող է մահացել


Անցած գիշեր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է 21-ամյա զինծառայող Հայկ Հովհաննեսի Մակարյանը: Այդ մասին տեղեկացնում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հայկ Մակարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG