Մատչելիության հղումներ

Ամերիկացի լրագրողի մուտքը Ռուսաստան արգելվել է


Ամերիկացի լրագրող Դեյվիդ Սեթերին արգելվել է մուտք գործել Ռուսաստան, տեղեկացնում է Guardian-ը:

66-ամյա լրագրողի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի առնչությամբ բացատրություններ է պահանջել Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանատունը:

Սեթերը Financial Times-ի թղթակիցն է եղել Մոսկվայում, անցյալ տարի համագործակցել է նաև «Ազատություն» ռադիոկայանի հետ:

Լրագրողի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառների մասին պարզաբանում Ռուսաստանի արտգործնախարարությունը դեռ չի հրապարակել: Հայտնի է, որ ամերիկացի լրագրողն ուկրաինական վերջին իրադարձությունների հետ կապված մեկնել էր Կիև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG