Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ին մտահոգել են ռուս - իրանական բանակցությունները


ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպում են Փարիզում, 13-ը հունվարի, 2014թ.
ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպում են Փարիզում, 13-ը հունվարի, 2014թ.
Ամերիկյան վարչակարգը մտահոգված է ռուս - իրանական բանակցություններով: Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին այդ հարցի վերաբերյալ իր տեսակետը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Կան տեղեկություններ, որ պաշտոնական Մոսկվան և Թեհրանը բանակցում են իրանական նավթը ռուսական ապրանքներով փոխանակելու շուրջ: Ըստ որոշ պնդումների՝ խոսքը ամսական մեկուկես միլիարդ դոլարի ապրանքափոխանակության մասին է:

Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ հնարավոր է՝ ծրագրի իրագործման դեպքում Ամերիկան անցնի պատժիչ գործողությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG