Մատչելիության հղումներ

Հայաստանցիները կարող են ներդրումներ կատարել արտերկրում


Անցած տարվա դեկտեմբերին Clearstream Deutsche Börse Group-ի Clearstream Banking Luxemburg-ում բացված արժեթղթերի անվանատիրոջ հաշվի ներքո Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ապահովում է արտասահմանյան արժեթղթերով գործարքների հաշվառումը, վերջնահաշվարկը և սպասարկումը Հայաստանում:

Կենտրոնական դեպոզիտարիայի սեփականատեր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հաղորդագրության համաձայն՝ Clearstream Deutsche Börse Group-ի հետ կապի ներդրման շնորհիվ հայկական ներդրողներին հնարավորություն է ընձեռվում ներդրումներ կատարել աշխարհի զարգացած և զարգացող 53 շուկաների արժեթղթերում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցով ապահովելով արժեթղթերով կնքվող գործարքների սպասարկումը, արժեթղթերի հաշվառումը և պահառությունը, ինչպես նաև արտասահմանյան արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը:

«Այս ձեռքբերումը թույլ կտա Հայաստանում շրջանառել արտասահմանյան արժեթղթերը, մասնավորապես, հայկական եվրոպարտատոմսերը՝ վերջինները հասանելի դարձնելով հայաստանյան ներդրողների համար: Բացի այդ, արտասահմանյան արժեթղթերում ներդրումներ կատարելու գործընթացում արժեթղթերի պահառությունը տարանջատված է լինելու բրոքերային գործառնությունից, ինչը նպաստելու է ռիսկերի նվազմանը, ինչպես նաև ներդրողի և բրոքերի միջև հնարավոր շահերի բախման վերացմանը», - նշել է Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG