Իրանը և աշխարհի 6 գերտերությունները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան համաձայնության են եկել, որ հունվարի 20-ին ուժի մեջ մտնի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ժամանակավոր համաձայնագիրը:
Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասել է, որ կողմերը պետք է խնդրեն ՄԱԿ-ի Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը ստուգել համաձայնագրի կիրարկումը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է նման զարգացումը և հայտնել, որ վետո կդնի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ նախատեսող ցանկացած օրինագծի վրա, եթե այն խոչընդոտի բանակցությունների ընթացքին:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին երեկ Փարիզում ասել է, որ Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը շատ բարդ է լինելու: