Մատչելիության հղումներ

«Սիրիայի բարեկամները» փորձում են ընդդիմությանը բերել բանակցությունների


Իրենց «Սիրիայի բարեկամներ» անվանող պետությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր Փարիզում խորհրդակցություն են անցկացնում՝ փորձելով միջոցներ գտնել Սիրիայի Ազգային կոալիցիայի մաս կազմող ընդդիմադիր ուժերին բանակցությունների սեղանի մոտ բերելու ճանապարհներ գտնել:

Խորհրդակցությանը մասնակցում են, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հունվարի վերջին Սիրիայի հարցով բանակցություններ են անցկացվելու Շվեյցարիայում: Ընդդիմադիր ուժերը հակասական դիրքորոշումներ ունեն Ժնևում կայանալիք բանակցություններին մասնակցել-չմասնակցելու հարցում: Մասնավորապես, ընդդիմադիր Ազգային կոալիցիան հայտարարել է, թե բանակցություններին կմասնակցի միայն այն դեպքում, եթե երաշխիքներ տրվեն, որ նախագահ Բաշար ալ-Ասադը դրանց չմասնակցի, ինչպես նաև որևէ դեր չունենա անցումային կառավարության կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG