Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար և ընդդիմության ներկայիս առաջնորդ Յուրի Լուցենկոն հոսպիտալացվել է ոստիկանության հետ բախման ընթացքում վիրավորում ստանալուց հետո։
Լուցենկոյի կինը և նրա ղեկավարած «Ուկրաինայի երրորդ հանրապետություն» կազմակերպությունը հայտարարել են, որ ընդդիմադիր առաջնորդը գլխին ստացած հարվածի հետևանքով գլխուղեղի սալջարդ (կոնտուզիա) ունի։
Ոստիկանության հետ բախումները սկսվեցին ուրբաթ օրը ուկրաինական դատարանի կայացրած որոշումից հետո։ Այդ որոշմամբ երեք հոգի 3-6 տարվա ազատազրկման դատապարտվեց 2011 թվականին Խորհրդային Միության հիմնադիր Վլադիմիր Լենինի արձանը պայթեցնելու փորձը ծրագրելու համար։
Բախումների հետևանքով առնվազն տասը մարդ է տուժել։ Եվրամիության հետ ասոցացումը կասեցնելուց հետո Ուկրաինայում ստեղծված լարված իրավիճակը պահպանվում է։