Մատչելիության հղումներ

Սիրիայում զինյալների միջև բախումներում մեկ շաբաթում 500 մարդ է զոհվել


Սիրիա - Ավերակների վերածված շենքեր Դեյր Զոր քաղաքում, 4-ը հունվարի, 2014թ.
Սիրիա - Ավերակների վերածված շենքեր Դեյր Զոր քաղաքում, 4-ը հունվարի, 2014թ.
Սիրիայում զինված ընդդիմության ներկայացուցիչների և «Ալ-Ղաիդա»-ի հետ կապված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալների միջև բախումների հետևանքով մեկ շաբաթում մոտ 500 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված սիրիական իրավապաշտպան կազմակերպության տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ շաբաթվա ընթացքում սպանված 482 անձանցից 85-ը տեղի բնակիչներ են, 240-ը՝ զինված ընդդիմության ներկայացուցիչներ, 157-ը՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամներ։

Նույն աղբյուրը ավելի վաղ հաղորդել է, որ կառավարական ուժերը Հոմսում սպանել են 45 զինյալ ապստամբների։ Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կառավարական զորքերի և ապստամբների միջև մարտերում սպանվել է 37 ապստամբ։

2011 թվականի մարտից Սիրիայում շարունակվող հակամարտության հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, արդեն 100 հազարից ավելի մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG