Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր տևական ժամանակով՝ շուրջ հինգ ամսով մեկնեց Միացյալ Նահանգներ:
Ընդդիմադիր պատգամավորը մասնակցելու է «Թավթս» համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի դասընթացներին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պատգամավորը, մրցույթը հաղթահարելու համար մեծ ջանքեր չի գործադրել։
«Շատ պատահական եմ դիմել, պատահական, նույնիսկ ինձ համար անսպասելի այդ մրցույթը անցել եմ»,- ասաց նա։
Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է՝ ամերիկյան հեղինակավոր բուհում սովորելը 2018-ի նախագահական ընտրությունների նախապատրաստություն չէ, առաջադրվելու մտադրություն չունի։
«Նախ առաջնորդ լինելու համար կրթությունը բավարար պայման չէ։ Առաջնորդ լինելու համար պետք է ստանձնես պարտականություն։ Ես չեմ ցանկանում լինել առաջնորդ, քանի որ մենք ունենք առաջնորդներ, ովքեր ունակ են առաջնորդելու։ Ես կարող եմ լինել հասարակ զինվոր»,- ասաց նա։
«Ժառանգություն» խմբակցությունում այժմ քննարկում են տարբերակներ, թե ով ժամանակավորապես կփոխարինի Փոստանջյանին։ Իր բացակայության հետ կապված խնդիրներ, ըստ պատգամավորի, չեն առաջանա:
Փոխարենը առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանին, ով հայտարարել է մանդատը վայր դնելու մասին: Համամասնական ցուցակում Թևան Պողոսյանին հաջորդում է «Ազատ դեմոկրատներից» ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մասիս Այվազյանը, ապա «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանն է:
«Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն արդեն հայտարարել է, որ մտադիր չեն զիջել իրենց տեղը Ստյոպա Սաֆարյանին:
Զարուհի Փոստանջյանը հակադարձում է.- «Ունենք խնդիր միայն և միայն հրավիրելու խորհրդարան աշխատանքը վարելու Ստյոպա Սաֆարյանին։ Սա բնական է։ Եթե պարոն Քոքոբելյանը ունի այլ կարծիք, կարող է այդ կարծիքը ունենալ, բայց մենք իր այդ կարծիքը չենք կիսում»։
Բացի այդ Թևան Պողոսյանն առայժմ միայն «Ֆեյսբուք»-ի միջոցով է հայտնել իր մտադրության մասին, մինչդեռ մանդատը վայր դնելու համար նա պետք է խորհրդարանի առաջիկա նիստի ժամանակ հայտարարի այդ մասին և եթե 15 օրվա ընթացքում չհրաժարվի որոշումից, նոր միայն կդադարի պատգամավոր լինել։
«Չի բացառվում, որ դա ուղղակի հայտարարություն է եղել, և անցնի, գնա։ Թևան Պողոսյանը այս պահի դրությամբ «Ժառանգություն» խմբակցության անդամ է»,- ասաց Փոստանջյանը։
Առաջիկա նստաշրջանում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, մեծ հնարավորություն կա ճգնաժամ առաջացնելու խորհրդարանում։ Մասնավորապես, Փոստանջյանն առաջարկում է քվորում չապահովելու միջոցով երեք ամիս անգործության մատնել Ազգային ժողովը, ինչի արդյունքում կնշանակվեն արտահերթ ընտրություններ։
«Սա լավագույն տարբերակը կարող է լինել։ Թվում է՝ անհնարին է, բայց բոլոր պայմանները կան նման իրավիճակ հարուցելու։ Այս պահի դրությամբ չունենք մեծամասնություն, բայց իրենք խնդիր ունեն իրենց մեծամասնությանը աշխատեցնելու։ Եվ այդ ճգնաժամը մենք ցանկության դեպքում կարող ենք առաջացնել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։