«Մեզ լարված աշխատանք է սպասվում», - հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ այսօր բացելով կառավարության 2014 թվականի առաջին նիստը:
«Առաջին հանձնարարականը, որ ուզում եմ տալ, հետևյալն է. մենք հաստատել ենք 2014 թվականի գերակա խնդիրները` ըստ նախարարությունների, գերատեսչությունների: Խնդրում եմ ձեր գերակա խնդիրների և տարվա ծրագիրը զանգվածային լրատվական միջոցներով ներկայացնել մեր հանրությանը, որպեսզի հանրությունը 2014 թվականին հնարավորություն ունենա վերահսկելու կառավարության գործունեությունը ըստ նախարարությունների և ըստ գերատեսչությունների», - ասաց վարչապետը:
Օրակարգի առաջին իսկ հարցով կառավարությունը հաստատեց 2014 թվականի իր գործունեության միջոցառումների 100 կետից բաղկացած ծրագիրը և 77 կետից բաղկացած գերակա խնդիրները, 2014 թվականի գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները: