Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Պանամա:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանի և Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հանդիպման ընթացքում շարունակվել են անցյալ տարվա սեպտեմբերին Նյու Յորքում մեկնարկած քննարկումները երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Ֆաբրեգան նշել է, որ հայաստանցի գործընկերոջ այցելությունը Պանամա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։
Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը և Պանաման համակարծիք են միջազգային շատ հարցերի շուրջ, ինչը լավ հիմք է տարբեր բնագավառներում գործակցության զարգացման համար։
Երկուստեք կարևորվել է բարձրաստիճան այցերի կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում գործակցության սերտացման անհրաժեշտությունը, շեշտվել է, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանը։
Ֆերնանդո Ֆաբրեգան Էդվարդ Նալբանդյանին է ներկայացրել Պանամայի ջրանցքի ընդարձակման նպատակով իրականացվող աշխատանքները։
Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հյուրընկալվել է Պանամայի Ազգային ժողովում, որտեղ կայացել է հանդիպում արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դալիա Բերնալի հետ: Վերջինս ողջունել է Նալբանդյանի առաջարկությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։