Այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ըստ նույն աղբյուրի՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ախուրյանի տարածաշրջանում, Երևան - Սևան ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում առկա է մառախուղ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ Վարդենիսի (Կարճաղբյուրից Վարդենիս) ճանապարհահատվածում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս ժամը 17-ից մինչև 7-ը առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթուջուր - Նավուր ճանապարհից՝ եղանակային դժվարություններից խուսափելու համար:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով, ասված է տրանսպորտի և կապի նախարարության հաղորդագրությունում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: