Քիմիական զենքի առաջին խմբաքանակն արդեն դուրս է բերվել Սիրիայից։ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտնել է, որ զենքը երկու քաղաքներից տարվել է Լաթաքիա նավահանգիստ, որտեղից այն դանիական նավով չինական ու ռուսական զինվորական նավերի հսկողությամբ տեղափոխվել է ոչնչացման վայր։
Հիշեցենք՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը միջազգային ճնշման ներքո համաձայնել է ոչնչացնել պաշտոնական Դամասկոսի տրամադրության տակ գտնվող քիմիական զենքը։
Հիշեցենք՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը միջազգային ճնշման ներքո համաձայնել է ոչնչացնել պաշտոնական Դամասկոսի տրամադրության տակ գտնվող քիմիական զենքը։