Պենտագոնի նախկին ղեկավարը խիստ քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային:
Ռոբերտ Գեյթսը իր աշխատանքային ու պատերազմական հուշագրությունում գրել է, որ Օբաման կասկածամտորեն է վերաբերվել Աֆղանստանում ԱՄՆ-ի վարած քաղաքականության հաջողությանը, չի վստահել մի շարք զինվորականների, այդ թվում՝ Աֆղանստանում գտնվող ԱՄՆ-ի բանակի ստորաբաժանման ղեկավար Դեյվիդ Փեթրեուսին: Պենտագոնի նախկին ղեկավարի վկայությամբ՝ Օբաման տանել չի կարողացել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային։
«Օբաման այդ պատերազմն իրենը չէր համարում, նա միայն ցանկանում էր ամեն ինչ ավարտել ու դուրս գալ այդ տարածքից», - գրում է ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը: