Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Տրանսպորտի և կապի նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ այսօր ժամը 9:30-ի դրությամբ Մ-4 ավտոճանապարհի Երևան - Սևան հատվածի 10-րդ կիլիոմետրից մինչև 27-րդ կիլոմետրը թույլ ձյուն էր տեղում, երկրի մյուս տարածքներում առանց տեղումների եղանակ էր:

Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս եղանակային դժվարություններից խուսափելու համար Թթուջուր - Նավուր ճանապարհից ժամը 17-ից մինչև 7-ը առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարֆգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG