Մատչելիության հղումներ

Բանգլադեշում շարունակվում են ընտրական բռնությունները


Բանգլադեշում շարունակվում են ընտրությունների պատճառով սկիզբ առած բռնությունները։ Հազարավոր ցուցարարներ այսօր ընտրատեղամասեր են հրկիզել և քվեաթերթիկներ գողացել։

Ոստիկանության փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունների համակիրները այսօր 200-ից ավելի ընտրատեղամաս են հրկիզել կամ վնասել, բռնությունների հետևանքով առնվազն 13 է մարդ է զոհվել։

Ընդդիմադիրները կոչ են անում բոյկոտել վիճահարույց ընտրությունները։ Մինչդեռ երկրի վարչապետ Շեիխ Հասինան մերժել է ընդդիմադիրների պահանջները՝ չեզոք դիրք գրավելու և ընտրությունները չեզոք ժամանակավոր վարչակազմի կողմից վերահսկելու առնչությամբ։

Երկրում ծավալվող իրադարձությունների հետևանքով արդեն 150 մարդ է մահացել։ Մի քանի տասնյակ հազարի հասնող զորքերին, սակայն, չի հաջողվում կանխել արյունահեղությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG