Հունվարի 1-ին ուժի մեջ են մտել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու, իսկ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու հանգամանքն ստուգվելու է և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվություն է կիրառվելու համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով՝ նույնիսկ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը չի շահագործվում:
«Տեղեկացնում ենք, որ սահմանված ժամկետում ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր տասն օրվա համար նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (5000 դրամ) չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելու համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100000 դրամ) չափով», - ասված է Ճանապարհային ոստիկանության հաղորդագրությունում, որը տեղադրված է Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքէջում։
Ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում բոլոր տրանսպորտային միջոցների սեփականատերերին կամ օրենքով սահմանված կարգով դրանք տիրապետող անձանց սահմանված՝ նախորդ պայմանագրի ժամկետի ավարտից հետո տասնօրյա ժամկետում կնքել նոր ԱՊՊԱ պայմանագիր և տրանսպորտային միջոցը վարել միայն գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում: Նախորդ պայմանագրի ժամկետի ավարտը պետք է ընդունել ոչ թե ԱՊՊԱ կտրոնի վրա փակցված ամսվա վերջին օրը, այլ ԱՊՊԱ պայմանագրում նշված օրը:
«Եթե տրանսպորտային միջոցը տևական ժամանակով չի շահագործվելու, ապա տուգանքներից խուսափելու համար կոչ ենք անում տրանսպորտային միջոցը ժամանակավոր հանել հաշվառումից: Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելն անվճար է: Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում կարող է դիմել ոչ միայն տրանսպորտային միջոցի սեփականատերը, այլ նաև ցանկացած շահագրգիռ անձ առանց լիազորագրի՝ ներկայացնելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշերը: Ավելին, նույն շահագրգիռ անձը կարող է միաժամանակ դիմել տարբեր անձանց պատկանող մեկից ավելի տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու համար», - տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը։