Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ նույն աղբյուրի՝ Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց, Կոտայքի մարզում առկա է մառախուղ:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Տրանսպորտի և կապի նախարարությունը, իր հերթին, վարորդներին խորհուրդ է տալիս եղանակային դժվարություններից խուսափելու համար ժամը 17-ից մինչև 7-ը առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթուջուր - Նավուր ճանապարհից:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG