Այսօր լրանում է «Ֆորմուլա 1»-ի բազմակի չեմպիոն Միխայել Շումախերի 45-ամյակը, մինչ նա շարունակում է մնալ կոմայի մեջ։
Լեգենդար մարզիկը դեկտեմբերի 29-ին գլխուղեղային լուրջ վնասվածք էր ստացել ֆրանսիական Ալպերում գտնվող լեռնադահուկային հանգստավայրերից մեկում: Նա արդեն գլխուղեղի երկու վիրահատություն է տարել։
Մարզիկի ընտանիքը այսօր Շումախերի կայքում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մարզիկը «շարունակում է պայքարել և չի հանձնվի»։
Յոթ անգամ «Ֆորմուլա 1»-ում հաղթանակ տարած մարզիկի հարյուրավոր երկրպագուները այսօր հավաքվել են ֆրանսիական Գրենոբլ քաղաքի հիվանդանոցի մոտ՝ նշելու նրա ծննդյան տարեդարձը։