Հարավային Կորեան մերժել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի՝ հարաբերությունները բարելավելու կոչը և առաջարկել առաջին հերթին քայլեր ձեռնարկել միջուկային զինաթափման ուղղությամբ։
Հյուսիսային Կորեայի առաջնորդն այդ առաջարկն արել էր Ամանորին՝ իր պաշտոնական ելույթի ժամանակ։ Ելույթում նաև միաժամանակ սպառնացել էր Սեուլին ու Վաշինգտոնին հնարավոր միջուկային պատերազմով։
Հարավային Կորեայի Միավորման նախարարության խոսնակը լրագրողներին հայտնել է, որ Հյուսիսային Կորեան պետք է առաջինը «անկեղծ» ջանքեր գործադրի միջուկային զինաթափման ուղղությամբ, եթե ուզում է Սեուլի հետ լարված հարաբերությունները բարելավի։ Հարավային Կորեայի ներկայացուցիչը նաև ասել է, որ իրենք թերահավատությամբ են վերաբերվում Փհենյանի առաջարկին, քանի որ նման մի կոչ էլ անցյալ տարի էր հնչել, որին սակայն հետևել էին միջուկային փորձարկումը և ռազմական սպառնալիքները։