Մատչելիության հղումներ

Հնդկաստանում ավտովթարի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել


Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգում ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Ըստ հաղորդումների, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը Մումբայ քաղաքից մոտ 160 կիլոմետր հեռավորության վրա ավտոբուսի՝ բեռնատարին բախվելուց հետո։

Ոստիկանության վկայությամբ՝ ավտոբուսը 40 ուղևորի էր տեղափոխում, և տեղում սկսվել են փրկարարական աշխատանքները, փոխանցում է Associated Press լրատվական գործակալությունը։

Հնդկաստանում հաճախ են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ մեքենաները վատ վարելու, ճանապարհների կամ մեքենաների վատ վիճակի պատճառով։ Ամեն տարի ավտովթարների հետևանքով երկրում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում։ Միայն 2012 թվականին, մասնավորապես, Հնդկաստանում ավտովթարները 140 հազար մարդու մահվան պատճառ են դարձել, վկայում են երկրի կառավարության պաշտոնական տվյալները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG