Մատչելիության հղումներ

Կիևում ընթանում է վեցերորդ «ժողովրդական վեչեն»


Ուկրաինայի մայրաքաղաքի Անկախության հրապարակում այսօր «Համերաշխություն ընդդեմ ահաբեկչության» կարգախոսով ընթանում է վեցերորդ համաժողովրդական հավաքը` «ժողովրդական վեչեն»:

ՈՒՆԻԱՆ գործակալությանը փոխանցմամբ` հրապարակում շուրջ հազար մարդ կա:

Ծրագրվում է հավաքի ժամանակ հաստատել նախօրեին «Մայդան» միավորման նիստում համաձայնեցվեց մանիֆեստը:

Հաղորդվում է նաև, որ մոտ 250 մեքենաների ավտոշարասյունը շարժվում է Կրեշչատիկի ուղղությամբ` պիկետներ անցկացնելու պետության առաջին դեմքերի նստավայրերի դիմաց: «Ավտոմանդանի» մասնակիցները ծրագրում են բողոքի ակցիաներ անցկացներ երկրի նախագահի, խորհրդարանի խոսնակի և վարչապետի նստավայրերի մոտ:

Կիևի կենտրոնում բողոքի ակցիան չի դադարում դեկտեմբերի 21-ից ի վեր, երբ երկրի ղեկավարությունը որոշեց սառեցնել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG