Մատչելիության հղումներ

Հունվարին կգումարվի Հայաստանի քաղաքացիական հասարակության համագումարը


Ինչպես տեղեկացնում է Հայաստանի քաղաքագետների միության (ՀՔՄ) մամուլի քարտուղարությունը, երեկ ՀՔՄ-ում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության համագումարի նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որին, մասնավորապես մասնակցեցին ՀՔՄ-ի, «Սարդարապատ» շարժման, ազատամարտի դաշտային հրամանատարների խորհրդի, Հայ դատի խորհրդի, Ազգային լիգայի ներկայացուցիչները, անհատ քաղաքացիական ակտիվիստներ և փորձագետներ:

Որոշվել է համագումարը գումարել հունվար ամսին:

Հաղորդագրությունում նաև նշվում է. - «Տեղեկացնումենք, որ քննարկումների ավարտից հետո ՀՔՄ շքամուտքը վայրենիաբար ավերվեց, ինչը ի վիճակի չեղավ կանխել ՀՔՄ ժամանած Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը, որին քանդողները նույնիսկ չբարեհաճեցին ներկայացնել որևէ պաշտոնական թույլտվություն»:

«Նրանց լկտի գործողությունները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից որևէ ձևով դրանց չարձագանքելը, որևէ պաշտոնական փաստաթուղտ տասը տարվա վաղեմության կառույցի քանդման թույլտվության վերաբերյալ չներկայացնելը, ակնհայտորեն ցույց են տալիս, որ այդ բարբարոսության «դաբրոն» տրվել է իշխանական բուրգի ամենավերևից՝ անձամբ Սերժ Սարգսյանից», - պնդում են հաղորդագրության հեղինակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG