Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը հանդես է եկել հօգուտ երկրի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ անմիջական բանակցությունների:
Անցած նախագահական ընտրություններում պարտության կրած թեկնածու Ալի Աքբար Վելայեթին Իրանի կառավարության վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Իրանի համար օգտակար կլինեն միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ներգրավված երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, և Ֆրանսիա) հետ առանձին բանակցությունները:
«Մենք կշեղվենք ճիշտ ուղուց, եթե առանձին-առանձին չբանակցենք այդ վեց երկրների հետ», - ասել է Վելայեթին:
Միաժամանակ, Իրանի բանագնացների թիմի ներկայացուցիչն այսօր հայտարարել է, որ Իրանի և նշված վեց երկրների միջև փորձագիտական մակարդակով բանակցությունները շարունակվելու են դեկտեմբերի 30-ին Ժնևում: