Մատչելիության հղումներ

Վանաձորցիներից շատերը Ամանորը վարկով կնշեն


Վանաձորցիներից շատերը Նոր տարին վարկով են նշում
please wait

No media source currently available

0:00 0:02:27 0:00
Վանաձորցիներից շատերը Ամանորը վարկով են նշում։ Թեև տեսախցիկի առջև խուսափում էին խոսել, բայց դրա հակառակ կողմում անկեղծանում էին, որ բանկից տոկոսով գումար են վերցրել ամանորյա գնումներն անելու համար։

«Ստիպված մինիմումը գոնե սեղանին պիտի ապահովես, մինիմումի համար էսօր տոկոսի տակ ենք մտնում»,- ասաց վանաձորցի մի կին։

Մինջինը 150-200 հազար դրամ է անհրաժեշտ տոնական սեղանի համար, ասում են վանաձորցիները, սակայն ոչ բոլորն ունեն այդքան գումար, ստիպված բավարարվում են քչով։

Մարզում արտագաղթի մեծ չափերը ազդել են մարդկանց գնողունակության վրա։ Ամանորյա առևտրից վաճառականները դժգոհ են, ասում են՝ նախորդ տարի գներն ավելի բարձր էին, այս տարի հակառակը՝ ավելի էժան են, սակայն գնորդները քիչ են։

«Ժողովուրդ չի մնացել, սաղ գնացել են, առևտուր չկա, ժողովրդի ձեռքը գումար չկա»,- ասում էր շուկայի վաճառողներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG