Մատչելիության հղումներ

Ջոն Հեֆերնը ավելի մեծ ժողովրդավարություն, բարգավաճում և խաղաղություն է մաղթում


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն, արխիվ
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն, արխիվ
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը հայերեն շնորհավորական տեսաուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

«Բարև ձեզ: Ես և կինս՝ Լիբին, շնորհավորում ենք մեր հայ բարեկամներին և գործընկերներին Սուրբ Ծնունդի և Նոր տարվա առիթով», - ասում է ԱՄՆ-ի դեսպանը իր տեսաուղերձում:

«Այս տարի մենք խորացրել ենք մեր տնտեսական և քաղաքական համագործակցությունը, հատկապես՝ ներքին բարեփոխումների ոլորտում», - նշում է Ջոն Հեֆերնը, - «Հույս ունեմ, որ 2014 թվականը ավելի մեծ ժողովրդավարություն, բարգավաճում և խաղաղություն կբերի հայ ժողովրդին»:

«Ամերիկյան ժողովրդի անունից կրկին շնորհավորում եմ ձեր Սուրբ Ծնունդը և Ամանորը», - ասում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը իր շնորհավորական ուղերձում:

Երևանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը ստանձնելով 2011 թվականի հոկտեմբերին՝ Ջոն Հեֆերնը իր ամանորյա շնորհավորական տեսաուղերձները միշտ հրապարակում է հայերեն լեզվով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG