Չորեքշաբթի երեկոյան Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալել է «Ուկրաինսկա պրավդա»-ի լրագրող Տատյանա Չորնովիլին ծեծի ենթարկող երրորդ անձին:
Ոստիկանությունը գործ է հարուցել խուլիգանության հոդվածով, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարգադրել է ներքին գործերի նախարարությանը ամենակարճ ժամկետներում հետաքննել գործը:
Ինքը լրագրողը շատ ծանր վիճակում` ուղեղի ցնցումով, քթի կոտրվածքով և բազմաթիվ այլ վնասվածքներով գտնվում է Կիևի հիվանդանոցներից մեկում: Լրագրողին ծեծի են ենթարկել դեկտեմբերի 24-ի երեկոյան, երբ նա ավտոմեքենայով Եվրոմայդանից գնում էր ծնողների տուն, ովքեր ապրում են Կիևի մերձակայքում:
Գործընկերները այս միջադեպը կապում են Տատյանա Չորնովիլի լրագրողական գործունեության և քաղաքացիական դիրքորոշման հետ: Միջադեպից մի քանի ժամ առաջ նա իր նոր հոդվածի համար նկարահանել էր ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի և գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի` քաղաքից դուրս գտնվող առանձնատները:
Այս միջադեպին արձագանքել է անազատության մեջ գտնող նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, երեկ այդ հայտարարությունը հանրությանն է ներկայացրել Տիմոշենկոյի պաշտպան Սերգեյ Վլասենկոն:
«Դուք իրո՞ք հավատում եք, որ Չորնովիլի` իշխանության եկած այս ավազակախմբի դեմ Մայդանում անձնուրաց պայքարից հետո, նա պարզապես խուլիգանների կողմից է ծեծի ենթարկվել, ինչպես պնդում է պաշտոնական քարոզչությունը: Արդյո՞ք մենք պատրաստ ենք հավատալ, որ Յանուկովիչն այն մարդն է, ում հետ մենք կարող ենք կլոր սեղանի շուրջ քննարկել երկրում իրավիճակը բարելավելու հարցը և ով մեզ կտանի դեպի Եվրոպա», - հայտարարում է Ուկրաինայի նախկին վարչապետը՝ շարունակելով․ - «Եթե մենք հավատում ենք մեր ուժերին, եթե մենք արժանապատվություւն ունենք, եթե մենք կոտրված չենք և չենք պատրաստվում հանձնվել, ապա պետք է ոտքի կանգնենք և գործենք»:
Այս միջադեպին անդրադարձել են նաև Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը:
Ուկրաինայում ամերիկյան դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Միացյալ Նահանգները զարհուրած է լրագրող Տատյանա Չորնովոլի ծեծից, դատապարտում է այս հարձակումը և կոչ անում անհապաղ հետաքննության, որը, ի տարբերություն նախկին նման միջադեպերի, պետք է հանգեցնի նրան, որ պատասխանատուները կրեն օրենքով նախատեսված պատիժը: «Մենք հայտնում ենք մեր մտահոգությունը վերջին մի քանի շաբաթում տեղի ունեցած զարմանալիորեն նման միջադեպերի կապակցությամբ, որոնք թերևս նպատակ ունեն վախեցնել կամ պատժել նրանց, ովքեր կապված են Եվրոմայդանի ցույցերի հետ», - հայտարարում է ամերիկյան դեսպանատունը, - «Սրանք քաղաքացիական ազատությունների անընդունելի խախտումներ են, որ տեղ չունեն ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում: Մենք կոչ ենք անում Ուկրաինայի կառավարությանը կանխել հնարավոր հետագա միջադեպերը և թափանցիկ ու ազնիվ հետաքննություն անցկացնել տեղի ունեցած բոլոր հարձակումների վերաբերյալ՝ ապահովելով իրական արդյունքներ, և պատասխանատվության ենթարկել ոչ միայն կատարողներին, այլև հատկապես նրանց, ովքեր պատվիրել են այդ դաժան հարձակումները»:
Հայտարարություն է տարածել նաև ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, ով ևս խորը մտահոգություն է հայտնել Տատյանա Չորնովիլի անվտանգության վերաբերյալ: «Լրագրողների վրա հարձակումներն անթույլատրելի են, և հանցագործները չպետք է անպատիժ մնան: Ես կոչ եմ անում նախագահ Յանուկովիչին դատապարտել հարձակումը: Ես կոչ եմ անում Ուկրաինայի իշխանություններին անհապաղ հետաքննություն անցկացնել և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել ու բարելավել լրագրողների անվտանգության հետ կապված վիճակը», - հայտարարել է Միյատովիչը:
Իր մտահոգությունն է հայտնել նաև Եվրոպական պատվիրակությունը Ուկրաինայում: