Մատչելիության հղումներ

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կալանավորվածը ազատ արձակվեց


Պռոշյանի գյուղապետարանը Հրաչ Մուրադյանի սպանության օրը, 2-ը ապրիլի, 2013թ․
Պռոշյանի գյուղապետարանը Հրաչ Մուրադյանի սպանության օրը, 2-ը ապրիլի, 2013թ․
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված՝ նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանն այսօր ազատ է արձակվել։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց Պետրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ որոշումը կայացրել է գործը վերահսկող դատախազը։

Պետրոսյանը կալանավորված էր շուրջ 10 ամիս։ Ինչպես «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Նորիկ Նորիկյանը, գործը հսկող դատախազի որոշման մեջ պատճառաբանված է, որ քննչական մարմինը Պետրոսյանի առնչությունը այս գործին չի հաստատել:

50-ամյա Հրաչ Մուրադյանը սպանվել է այս տարվա ապրիլի 2-ին՝ գյուղապետարանի շենքի բակում։

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ սպանության եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով: Գործի շրջանակներում սպանության կասկածանքով ձերբակալվել էր Արայիկ Պետրոսյանը, ով պնդում է, որ կապ չունի հանցագործության հետ։


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG